Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՈԶԻ ԳՐԻՊԸ» ՉԻ ՆԱՀԱՆՋՈՒՄ

Հոկտեմբեր 15,2009 00:00

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի նախակրթարաններից մեկի 3 աշակերտ վարակվել է «խոզի գրիպով»: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները: Հիվանդները անմիջապես հոսպիտալացվել են եւ գտնվում են բժիշկների վերահսկողության տակ: Սկզբում A H1N1 վիրուսը հայտնաբերվել է մի աշակերտի մոտ, որը վերջերս էր վերադարձել արտերկրից: Այդ նախակրթարանում դադարեցվել են դասընթացները, եւ աշակերտներն անցել են բուժզննում, որի ընթացքում եւս 2-ի մոտ հայտնաբերվել է Ա գրիպի հարուցիչ:

Մեքսիկայի իշխանություններն էլ նախատեսում են առաջիկայում Եվրոպայից Ա գրիպի դեմ 10 միլիոն չափաբաժին պատվաստանյութ գնել: Պատվաստանյութի առաջին բաժինը երկիր կմտնի դեկտեմբերի կեսերին: Այս մասին տեղեկացրել է այդ երկրի առողջապահության նախարար Խոսե Անխել Կորդովան: Նախարարը նշել է, որ պատվաստանյութի ներկրումը կիրականացվի արտոնյալ գներով եւ մեկ չափաբաժինը կարժենա 4.25-ից մինչեւ 4,5 եվրո:

Նախարարի խոսքով, առաջին հերթին գրիպի դեմ պատվաստանյութը ստանալու են հղի կանայք, այն մարդիկ, ովքեր առնչություն ունեն մինչեւ 6 ամսական երեխաների հետ, բուժանձնակազմն ու ռիսկային խումբ համարվող հիվանդները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել