Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՎՃԱՐՈՎԻ ԿԴԱՐՁՆԵՆ

Հոկտեմբեր 15,2009 00:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին հանձնարարել է 2 ամսվա ընթացքում մշակել Հայաստանում վճարովի ավտոճանապարհներ կառուցելու եւ շահագործելու ծրագիրը՝ հատուկ ներդրողների համար: Ու քանի որ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհը կառուցվելու է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ, վարչապետը հանձնարարել է հարցը քննարկել նաեւ բանկի ներկայացուցիչների հետ՝ ճանապարհի շինարարության ծրագրում վճարովի ճանապարհների կառուցման հնարավորությունը ներառելու համար: Մեր կառավարությունը հույս ունի, որ վճարովի ավտոճանապարհի գաղափարը, բացի ԱԶԲ-ից, կգայթակղի նաեւ այլ ներդրողների, որոնք գումար կտրամադրեն՝ ծրագրի իրականացման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել