ՀՅԴ կուսակցությունը կշարունակի համագործակցել թե’ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության, թե’ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Ինչպես «Արմինֆո»-ին հայտարարել է ՀՅԴ կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը, քաղաքական ուժերի շրջանակը, որոնց հետ ՀՅԴ-ն համագործակցում է, ընդլայնվում է: «Մեզ են միանում նաեւ այլ ուժեր»,- նշել է Կարապետյանը՝ ավելացնելով, որ խոսքը վերաբերում է հետագայում միասնական ազգային ճակատի ձեւավորմանը: Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որպեսզի այդ ազգային ճակատի ստեղծմանը մասնակցի նաեւ Հայ ազգային կոնգրեսը՝ նա պատասխանել է. «Առայժմ նման ենթադրությունների համար որեւէ հիմք չկա»: