Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒՍԻ ՀԱՄԱՐ ՏՐԻՈՒՄՖ ԼԻՆՈ՞ՒՄ Է

Հոկտեմբեր 15,2009 00:00

Թե՞ միշտ մեկը հաղթում է, իսկ մյուսը՝ պարտվում. առնվազն ֆուտբոլում

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից դեռ մի քանի ժամ առաջ թուրքական հեռուստատեսությունների շարժական բազմաթիվ կայաններ էին հավաքվել Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտի առջեւ:

\"\"
\"\"

Սա «Աթաթուրք» մարզադաշտն է խաղից ժամեր առաջ: Այստեղ այդ ժամանակ արդեն հայտնվել էին նաեւ ադրբեջանական դրոշներ, ինչպես եւ ընդհանրապես Բուրսայում: Ծայրահեղական թերթերից մեկն ընդհանրապես լույս էր տեսել՝ առաջին էջին ունենալով Ադրբեջանի դրոշը:

\"\"

Նրանք նկարահանում էին մարզադաշտի առջեւ հավաքված մի քանի հարյուր զայրացած թուրք երիտասարդ ֆանատների ցույցը, որոնք բողոքում էին, թե ինչու տոմսեր չեն վաճառվել եւ մուտքը միայն հրավիրատոմսերով է:Մարզադաշտի շուրջ իրականացվում էր ոստիկանական ուժեղացված վերահսկողություն: Հայ լրագրողներին անվտանգության նկատառումներով թույլ չէին տալիս շատ մոտենալ բողոքողներին եւ ընդհանրապես՝ պատվիրում էին թաքցնել հայկական ազգանուններով մուտքի վկայականները:

\"\"

Այս պայմաններում երեկ թուրքական մի շարք թերթերում մասնավորապես՝ «Հյուրիեթ»-ում ու «Սաբահ»-ում լույս էր տեսել «Զվարթնոցի», «Կոնվերս բանկի», «Ֆրութֆուլ» եւ «Աքսոյ» ընկերությունների պատվիրած մեկ էջանոց գովազդը, որում ֆուտբոլի գնդակի վրա Հայաստանի եւ Թուրքիայի դրոշներից զատ՝ նաեւ հայերեն ու թուրքերեն գրված էր. «Մի տրիումֆ երկու ազգերի համար: Սա մեր ցանկությունն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել