Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԵՖԱ-ն կասկածում է «Գանձասարին»

Հոկտեմբեր 14,2009 00:00

Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը շարունակում է ենթադրաբար 40 ֆուտբոլային հանդիպումների գործը, որը կարող է վերածվել եվրոպական ֆուտբոլի պատմության խոշորագույն կոռուպցիոն սկանդալի:

ՈՒԵՖԱ-ի՝ կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար Կարլ Դհոնտի խոսքերով, ուսումնասիրվում են վերջին չորս մրցաշրջաններում ինչպես տեղական ազգային առաջնությունների, այնպես էլ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացված մրցաշարերի (Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ-ի նախկին գավաթ, ներկայիս Եվրոպայի լիգա եւ Ինտերտոտոյի գավաթ) վիճելի եւ կասկածելի հանդիպումները: Սակայն խոսքը հիմնականում որակավորման մրցաշարերի խաղերի մասին է:

«Ես առայժմ կարող եմ ասել, որ հետաքննության ընթացքում ավելի շատ են Եվրոպայի արեւելյան մասի թիմերը, քան արեւմուտքի կամ հարավի, չնայած այնտեղ եւս կասկածելի խաղեր կան»,- Հոլանդիայի «Algemeen Dagblad»-ին տված հարցազրույցում ասել է Կարլ Դհոնտը: Ընդ որում, նա այդ հանդիպումներից գաղտնազերծել է մեկը: Խոսքը Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլի ՆԱԿ «Բրեդա» (Հոլանդիա)-«Գանձասար» (Կապան, Հայաստան) պատասխան խաղի մասին է, որն ավարտվել է «Բրեդայի»՝ 6:0 հաշվով հաղթանակով:

«Կարծում եմ, որ մինչեւ նոյեմբեր մենք բավականաչափ ապացույցներ կհավաքենք դրանք հասարակությանը ներկայացնելու համար: Մենք հաջողությամբ համագործակցում ենք բազմաթիվ ազգային ասոցիացիաների հետ, որոնք աջակցում են մեզ՝ ֆուտբոլում կոռուպցիայի դեմ պայքարելու գործում»,- եզրափակել է ՈՒԵՖԱ-ի չինովնիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել