Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր մրցուղիներում

Հոկտեմբեր 14,2009 00:00

Հոկտեմբերի 23-26-ը Լոռվա մարզում, մասնավորապես՝ Ալավերդիում, Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի խճուղային հեծանվավազքի միջազգային եռօրյա մրցաշար: Այն անցկացվելու է երեք փուլով, որոնցից յուրաքանչյուրը եզրագիծը հատելու է հայկական եկեղեցիներից (Ախթալա, Օձուն եւ Հաղպատ) մեկի մատույցներում:

Մրցավազքին մասնակցելու են Հայաստանի՝ երեք, Վրաստանի՝ երկու եւ Իրանի՝ մեկ թիմերի շուրջ հիսուն հեծանվորդներ: Հնարավոր է, որ Մոլդովան նույնպես թիմ գործուղի Հայաստան:

Լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ Ֆրանսիայում բնակվող եւ մարզվող հայաստանցի խճուղային հեծանվորդ Տիգրան Կորկոտյանն արդեն երեկ պետք է մասնակցեր Կոպենհագենում մեկնարկող հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի գավաթի փուլին, որն այս մրցաձեւում հանդես գալու նրա երկրորդ փորձն է: Հանրապետության հեծանվային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Ալբերտ Սոլոյանի խոսքերով, Դանիայի մայրաքաղաքում հաջող մրցելույթ ունենալու դեպքում Տիգրան Կորկոտյանը նոյեմբերի 1-3-ը Մանչեսթերում մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին մասնակցելու իրավունք կարող է նվաճել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել