ԱՄՆ-ն որոշել է էականորեն ավելացնել Աֆղանստանում իր ռազմական կոնտինգենտի թվաքանակը: Սպիտակ տունը թույլտվություն է տվել Աֆղանստան ուղարկել ավելի մեծ թվով օգնական ուժեր, քան՝ նախատեսել էր: «The Washington Post»-ը հիշեցրել է, որ այս տարվա մարտին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները մտադիր է որպես օգնական ուժ Աֆղանստան ուղարկել եւս 21 հազար ամերիկացի զինծառայողների, բայց հիմա Սպիտակ տունը որոշել է դրանց թիվը ավելացնել եւս 13 հազարով: Այսպիսով, գրում է պարբերականը, Սպիտակ տունը բավարարեց Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարության՝ գեներալ-լեյտենանտ Սթենլի Մաքքրիստալի պահանջը, բայց մասամբ, որովհետեւ վերջինս օգնական ուժեր պահանջելիս նշել էր 40 հազար զինծառայողի անհրաժեշտության մասին, բայց ուղարկվել է ընդամենը 34-ը: Գեներալը զգուշացրել էր ԱՄՆ կառավարությանը, որ մեկ տարվա ընթացքում անհրաժեշտ թվաքանակով օգնական ուժեր չտրամադրելու դեպքում ԱՄՆ-ն Աֆղանստանի պատերազմը կարող է տանուլ տալ: