«Արեւմուտք-2009» ռուս-բելառուսական զորավարժությունների ավարտից երկու շաբաթ անց Էստոնիայի նախագահ Հենդրիկ Իլվեսը ՆԱՏՕ-ին առաջարկել է պատասխան ուսումնական վարժանքներ անցկացնել Մերձբալթիկայում: Էստոնիայի ղեկավարը վստահ է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում չի կարելի մեծ հույսեր կապել բարիդրացիության քաղաքականության արդյունավետության հետ:
«ԽՏՐՐպրտՏվՊպվՑ.net.»-ի մատուցմամբ, երկրի նախագահը հայտարարել է, թե Բալթիկայի օդային տարածքի պաշտպանությունը նշանակալից եւ անհրաժեշտ գործողություն է, բայց վատ չէր լինի տարածաշրջանում անցկացնել նաեւ ռազմական ալյանսի ցամաքային զորավարժություններ: «Նկատի ունենալով վերջին տարիներին Ռուսաստանի գործողությունները, օրինակ՝ Վրաստանի նկատմամբ ագրեսիան, Ուկրաինայի եւ մի քանի այլ հարեւան երկրների հետ գազային պատերազմները, ինչպես նաեւ ՌԴ արեւմտյան սահմաններին մոտ անցկացված հիշյալ զորավարժությունները, չի կարելի չափազանց լավատես լինել, այսպես կոչված, բեռնաթափման քաղաքականության նկատմամբ»,- հայտարարել է Էստոնիայի առաջնորդը: