Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը ահաբեկիչնե՞ր է ուղարկում Չեչնիայի տարածք

Հոկտեմբեր 14,2009 00:00

Ռուսական հատուկ ծառայությունների տվյալների համաձայն, Վրաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները մասնակցել են Չեչնիայի տարածք ահաբեկիչներ տեղափոխելու գործին: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, այդ մասին երեքշաբթի օրը տեղի ունեցած հակաահաբեկչական ազգային կոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: «Գրոհայինների մոտ հայտնաբերված աուդիոհաշվետվությունները վկայում են, որ նրանք, բացի «Ալ-Քաիդայի» էմիսարների հետ շփումներից, կապ են հաստատել նաեւ Վրաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, որոնց մասնակցությամբ էլ կազմակերպվել է ահաբեկիչների պատրաստումն ու Չեչնիայի Հանրապետության տարածք տեղափոխումը»,- հայտարարել է Բորտնիկովը: Վերջինիս պնդումները Թբիլիսիում անվանել են լիակատար անհեթեթություն: «Վրաստանի տարածքում «Ալ-Քաիդայի» որեւէ ներկայացուցիչ չկա եւ չի էլ կարող լինել, քանի որ մենք պահպանում ենք միջազգայնորեն ճանաչված բոլոր նորմերը»,- ի պատասխան հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Պաատա Դավիթայան (նկարում): Նրա դիտարկմամբ, պատահական չէ, որ Վրաստանին ահաբեկչության հետ առնչություններ ունենալու մեջ մեղադրում են հենց այն ժամանակ, երբ Մոսկվայում հանդիպում են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Այդ հայտարարություններն արվում են միայն այն բանի համար, որպեսզի Ռուսաստանը այդ զրույցի ժամանակ խոսելու գոնե ինչ-որ փաստարկ ունենա»,- ասել է Դավիթայան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել