ԱԳՆ-Ն ԿՐԹՈՒՄ Է
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է մրցույթ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն» դասընթացին մասնակցելու համար: Դասընթացը նախատեսված է բարձրագույն կրթական հաստատությունների շրջանավարտների համար: Դասավանդման լեզուներն են՝ հայերենը, անգլերենը եւ ռուսերենը: Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական եւ գործնական առարկաներից:
Ընդունելությանը կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող մինչեւ 30 տարեկան ՀՀ քաղաքացիները: Դասընթացը կմեկնարկի 2010թ. հունվարի 10-ին եւ կավարտվի 2010թ. հուլիսին: Ուսումն անվճար է: