Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՔՎԱԾ ԾԻՐԱՆԱՎՈՐԸ

Հոկտեմբեր 14,2009 00:00

\"\"Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում գտնվող հայկական հնագույն եկեղեցիներից մեկը՝ Ծիրանավորը (5-րդ դար) քայքայման եւ փլուզման եզրին է: Տարբեր ժամանակաշրջաններում եւ տարբեր պատճառներով եկեղեցու պատերից ընկած քարերը քարակույտերի են վերածվել:

Ինչպես «Առավոտին» ներկայացրեց Արագածոտնի հուշարձանների պաշտպանության մարզային ծառայության պետ Տարոն Մանուկյանը, մարզում արդեն մի քանի եկեղեցիներ վերանորոգվել են, բայց Ծիրանավորն ու էլի ուրիշ եկեղեցիներ կան, որ վերականգնման կարիք ունեն: Ըստ Տարոն Մանուկյանի, պետական բյուջեի սղության պատճառով առայժմ Ծիրանավորը վերանորոգվելիք հուշարձանների ցուցակում ընդգրկված չէ: Այս եկեղեցին մասնակի վերանորոգվել է խորհրդային տարիներին: Անկախությունից հետո սփյուռքահայ բարերարներից մեկը ցանկություն է հայտնել օժանդակելու եկեղեցու վերանորոգմանը, սակայն, ըստ մեր տեղեկությունների, մարզային իշխանությունները եւ սփյուռքահայը ընդհանուր լեզու չեն գտել:

Զավեշտ է. մի կողմից աղմուկ է բարձրացվում Նախիջեւանում հայկական հուշարձանները ոչնչացնելու դեմ, մյուս կողմից՝ չհասկացվող անտարբերություն է այսօրվա Հայաստանում գտնվող հուշարձանների նկատմամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել