Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլ է հայտարարել

Հոկտեմբեր 14,2009 00:00

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող, դանակահարության համար 4 տարվա ազատազրկման դատապարտված Գագիկ Գյոզալյանը արդեն 10 օր է, ինչ գտնվում է հացադուլի մեջ: Նա 1 տարի առաջ է տեղափոխվել Կոշ, սակայն դիմել է ՔԿՀ վարչակազմին, որ իրեն տեղափոխեն «Վանաձոր» ՔԿՀ, քանի որ հարազատները հնարավորություն չունեն իր հետ տեսակցել՝ տարածքի հեռավորության պատճառով: Հացադուլն անժամկետ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել