ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ Չարենցավանի մերձակայքում տեղի է ունեցել ավտոպատահար: Սեւան-Երեւան ավտոճանապարհին «Օպել» մակնիշի 15 ՕՕ 459 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ՈՒԱԶ» մակնիշի 28 ՏԼ 177 պետհամարանիշի ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով «ՈՒԱԶ» ավտոմեքենայի ուղեւորը, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի՝ 40-ամյա Անահիտ Հակոբյանը տեղում զոհվել է:
«Օպել» ավտոմեքենայի ուղեւորներին՝ Երեւանի 22-ամյա բնակչուհի Լիլիթ Մանուկյանին եւ Սեւան քաղաքի 22-ամյա բնակիչ Արման Թադեւոսյանին, վարորդին՝ Սեւանի 27-ամյա բնակիչ Խաչատուր Սարիբեկյանին եւ ուղեւորին՝ նույն մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ՝ 23-ամյա Սեւակ Մնացականյանին վնասվածքներով տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ՝ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: