Լրահոս
Օրվա լրահոսը

Էտել են տոնին ընդառաջ

Հոկտեմբեր 14,2009 00:00

Շաբաթ օրը, ժամը 23.30-ի սահմաններում, սանիտարական էտման անվան տակ Կոնսերվատորիայի դիմացի այգում «Կենտրոն կանաչապատում» ընկերության աշխատակիցները հաստաբուն ծառեր էին հատում ու տեղավորում հարեւանությամբ կայանած ավտոմեքենայի մեջ: Երբ հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են առողջ ծառերը հատում, աշխատակիցները պատասխանեցին, որ սանիտարական էտում են անում:

Երեկ «Կենտրոն կանաչապատում» ընկերության տնօրեն Արտակ Մարուքյանը «Առավոտին» պարզաբանեց, որ այդ հատվածում ոչ մի առողջ ծառ չեն հատել, պարզապես երիտասարդացման նպատակով որոշ ծառերից ճյուղեր են կտրատվել. «Կարող ենք գնալ միասին նայել, անգամ այդ ծառի բնարմատը թողել եմ, որպեսզի հարց առաջանալու դեպքում լրագրողներին ցույց տամ»:

Ինչ վերաբերում է էտումը կեսգիշերին կազմակերպելուն, պարոն Մարուքյանն ասաց, որ ամեն ինչ արել են, որպեսզի հաջորդ օրը կայանալիք «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը տարածքը բարեկարգված լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել