Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԹԱՐԱՅԻՆ ԾԱՌԵՐԸ ՉԵՆ ԷՏՈՒՄ

Հոկտեմբեր 14,2009 00:00

\"\"Լուսանկարում պատկերված ծառը Շենգավիթի թիվ 31 եւ թիվ 173 դպրոցների հարեւանությամբ է գտնվում: Այն վթարային վիճակում է, վերին հատվածի չորացած ճյուղերը կոտրտված են եւ ամեն վայրկյան սպառնում են ընկնել անցորդների վրա: Այս ծառը, սակայն, «միայնակ» չէ եւ իր կողքին ունի մի շարք բախտակիցներ, որոնք նույնպես էտվելու կարիք ունեն: Դպրոցների հարեւանությամբ գտնվող շենքի բնակիչները տեղեկացրել են տարածքն սպասարկող «Գավառ» համատիրությանը, որպեսզի գան եւ ծառերն էտեն, սակայն՝ ապարդյուն: Բոլորովին վերջերս այդ տարածքից քիչ հեռու, նաեւ՝ համատիրության շրջակայքում գտնվող որոշ ծառեր էտվեցին: Թե ինչ սկզբունքով է կատարվում ծառերի ընտրությունը, թերեւս դրանց «երիտասարդացման» գործընթացին ձեռնամուխ եղած քաղաքապետարանին է միայն հայտնի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել