Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

Հոկտեմբեր 14,2009 00:00

Հայաստանի երրորդ բջջային օպերատոր «Օրանժ Արմենիան» եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը երեկ ստորագրել են ցանցերի փոխկապակցման պայմանագիր, որով կարգավորվում են երկու օպերատորների ցանցերի կապակցման կոմերցիոն եւ տեխնիկական պայմանները: «Օրանժ Արմենիա» ընկերության մամուլի ծառայության տեղեկացմամբ, 2 ընկերությունների գլխավոր տնօրենները նշել են, որ բանակցություններն ընթացել են կառուցողական եւ գործընկերային մթնոլորտում եւ հույս են հայտնել շարունակել համագործակցությունը՝ արդյունավետ եւ առողջ մրցակցության մթնոլորտում: Նշենք, որ փոխկապակցման պայմանագիրը ենթադրում է, որ բջջային օպերատորների բաժանորդները անարգել կարող են զանգել միմյանց: Տեղեկացանք, որ առաջիկայում նման պայմանագիր կկնքվի նաեւ «ԱրմենՏել» ընկերության հետ: Երկու ընկերությունները կսկսեն փոխկապակցման տեխնիկական փորձարկումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել