Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրագնդի ամենածեր բնակչի տիտղոսը՝ բուդդայական վանականին

Հոկտեմբեր 13,2009 00:00

Թայ կղզու բուդդայական վանքի վանահայր Պհուկետ Լուանգ Ֆու Սուֆան, որ վերջերս նշել է իր 115-ամյակը, դարձել է երկրագնդի ամենածեր բնակիչը: Նախանցյալ դարում ծնված Լուանգ Ֆու Սուֆան կարծում է, որ իր երկարակեցության համար ինքը պարտական է քիչ ուտելուն, քիչ խոսելուն, իսկ եթե խոսում է, ապա ասում է միայն ճշմարտությունը:

Ամեն անգամ սնունդ ընդունելիս 10 ումպից ավելի չի ուտում եւ միշտ հրաժարվում է պղպեղով եւ աղի ուտելիքից: Թեեւ նա չի կարող հրաժարվել շաքարով պատրաստված բրնձի աղանդերից:

Սուֆայի հետեւորդները նրան համարում են շատ իմաստուն եւ նախատեսում հասնել իրենց ուսուցչի անվան ընդգրկմանը Գինեսի ռեկորդների գրքում:

Մինչ Թայ կղզու վանականը՝ երկրագնդի ամենածեր բնակիչը Առաջին համաշխարհային պատերազմի վետերան, բրիտանացի Հենրի Էլինգեմն էր, որը մահացավ այս տարվա հուլիսին, 113 տարեկանում: Կանանցից երկրագնդի ամենածեր բնակչուհին 114-ամյա ճապոնուհի Կամա Տինենն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել