Լրահոս
Օրվա լրահոսը

Թրքուհին պարտվեց Սյուզի Կենտիկյանին

Հոկտեմբեր 13,2009 00:00

\"\"Շաբաթ երեկոյան մինչեւ 50,8 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը Գերմանիայի Ռոստոկ քաղաքի ռինգում գերմանաբնակ թրքուհի Յուլիա Սահինի հետ մենամարտում ոչ միայն հերթական անգամ պաշտպանեց կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտում WBA/WIBF վարկածներով իր գոտիները, այլեւ նվաճեց WBO-ի թափուր տիտղոսը:

Դեռ նախապատրաստական փուլի եզրափակիչ մարզումների ժամանակ Սյուզին կասկած չուներ, որ հաղթելու է: Իսկ Երեւանից մեկնելուց հետո, երբ արդեն Գերմանիայում էր, մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասում էր, որ ցանկանում է մարտը ժամանակից շուտ ավարտել: Ճիշտ է, նա մրցավարների միաձայն որոշումով հաղթեց միավորներով՝ 98:92, 96:94, 97:93, սակայն չմոռանանք, որ նա, ինչպես եւ Վախթանգ Դարչինյանը, վերջին մարտերում հանդիպում է միայն չեմպիոնների կամ առաջին համարների հետ՝ հանգամանք, որի պարագայում մրցակցին նոկաուտի ենթարկելն անհամեմատ ավելի դժվար է:

Հաղթանակը, թող լինի միավորներով, միեւնույն է, պատվաբեր է, մանավանդ, որ դրանից հետո արդեն սեփականաշնորհած տիտղոսներին ավելանում է եւս մեկը՝ թեկուզ թափուր գոտու տեսքով:

Սյուզիի հետ հարցազրույց անպայման կաշխատենք կազմակերպել: Բայց վստահ ենք, որ նրա համար իր մարզական կենսագրության 26-րդ մենամարտը եւ 26-րդ հաղթանակը Յուլիա Սահինի նկատմամբ առանձնակի նշանակություն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել