Չինաստանի Նանկին քաղաքում շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարը նույնպես հատեց եզրագիծը: Աշխարհի 12 առաջատար շախմատիստուհիների մրցապայքարում մեր հանրապետության միակ մասնակիցը՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, վերջին տուրում սեւերով միավորը բաժանեց Չինաստանի ներկայացուցիչ Չժու Չենի հետ եւ 6,5 միավորով բաժանեց 4-6-րդ հորիզոնականները: Իսկ ամփոփիչ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ.
Սյույ Յունհուա (Չինաստան)՝ 8,0, Նանա Ձագնիձե (Վրաստան)՝ 7,5, Չժաո Սյուե (Չինաստան)՝ 7,0, Մարի Սեբագ (Ֆրանսիա)՝ 6,5, Լիլիթ Մկրտչյան (Հայաստան)՝ 6,5, Ցզյույ Վանցզյուն (Չինաստան)՝ 6,5, Շեն Յան (Չինաստան)՝ 6,0, Բաթույագ Մոնգոնտուուլ (Մոնղոլյա)՝ 5,5, Բաիրա Կովանովա (Ռուսաստան)՝ 5,0, Չժու Չեն (Քաթար)՝ 4,5, Մարթա Ֆյերո (Էկվադոր)՝ 2,0, Բեթյուլ Յիլդիզ (Թուրքիա)՝ 1,0:
Ճիշտ է, մեր կանանց «Միկան» համեստ տեղ զբաղեցրեց, սակայն թիմի առաջատար Էլինա Դանիելյանը, որ հանդես էր գալիս առաջին խաղատախտակի առջեւ, վեց հնարավորից վաստակելով 4,0 միավոր՝ ցույց տվեց երրորդ արդյունքը: