Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդկանց «Միկան»՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Հոկտեմբեր 13,2009 00:00

Մակեդոնիայի Օրհիդ քաղաքում ավարտվեցին շախմատի Եվրոպայի տղամարդկանց 25-րդ եւ կանանց 14-րդ ակումբային առաջնությունները:

Հայաստանը այս պատվաբեր մրցաշարում ներկայացնում էին «Միկա» ակումբի թիմերը:

Տղամարդկանց պայքարում Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան, Զավեն Անդրիասյան եւ Արման Փաշիկյան կվինտետից կազմված թիմը վերջին տուրում 4:2 հաշվով թիմային անչափ կարեւոր հաղթանակ տոնեց «Ալկալոիդի» նկատմամբ եւ թիմային 12,0 (անհատական 24,5) միավորով նվաճեց Եվրոպայի արծաթե մեդալակրի կոչումը:

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում չեմպիոն դարձավ 14 (27,5) միավոր վաստակած «Էկոնոմիստը», իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ «Ուրալին»՝ 11,0 (28,5) միավոր:

Մեր շախմատիստներից իրենց խաղատախտակների առջեւ առավել հաջող հանդես եկան՝ 1-ին խաղատախտակ. 5. Լեւոն Արոնյան՝ 4,5 միավոր (7 հնարավորից)

3-րդ խաղատախտակ. 7. Գաբրիել Սարգսյան՝ 4,5 (7 հնարավորից)

6-րդ խաղատախտակ. Տիգրան Պետրոսյան՝ 5. 5,0 (7 հնարավորից):

Ավաղ, մեր աղջիկների «Միկա» թիմը, որի կազմում հանդես էին գալիս Էլինա Դանիելյանը, Նինո Խուրցիձեն (Վրաստան), Հարիկա Դրոնովալլին (Հնդկաստան) եւ Լիլիթ Գալոյանը, 12 ակումբների մեջ մրցավեճն ավարտեց 9-րդ հորիզոնականում՝ վաստակելով ընդամենը 6,0 թիմային եւ 12,5 անհատական միավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել