Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԸ՝ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

Հոկտեմբեր 13,2009 00:00

Ֆրանսիական ատոմային էլեկտրակայաններից՝ մշակված միջուկային վառելիքը Ռուսաստանում պահվել է բաց երկնքի տակ: Այդ մասին փոխանցում է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով ֆրանսիական «Liberation» թերթը: Պարբերականի տվյալներով, ֆրանսիական EDF ընկերությանը պատկանող ատոմակայանի ռադիոակտիվ թափոնների 13 տոկոսը հայտնաբերվել է Սիբիրի փակ քաղաքներից մեկում, որի առնչությամբ կատարված հետաքննության արդյունք- զեկույցը հրապարակվելու է այսօր: EDF ընկերությունը հրաժարվել է հաստատել թերթի վկայակոչած թվերը, ինչպես նաեւ միջուկային վառելիքը ոչ նախատեսված վայրում պահպանելու մասին տեղեկությունները՝ միաժամանակ հաստատելով, որ ընկերությունն իսկապես իր ռադիոակտիվ թափոններն ուղարկել է Ռուսաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել