Պակիստանի հյուսիս-արեւմուտքում, շուկայում ականապատված ավտոմեքենայի պայթյունի արդյունքում զոհվել է ամենաքիչը 41 մարդ, եւս 40-ը վիրավորվել է: «BBC»-ի մատուցմամբ, ահաբեկչական ակտը տեղի է ունեցել Շանգլա շրջանում, որը մինչեւ վերջերս համարվում էր իսլամիստների գլխավոր պատվարը: Ըստ աղբյուրի, շուկայում տեղի ունեցած պայթյունը պայմանավորված է Հարավային Վիզիրիստան բնակավայրում «Ալ-Քաիդայի» եւ «Թալիբների» դեմ զինվորականների գործողությունների մասին շրջանառվող տեղեկություններով: