Շաբաթ օրը Չինաստանի դատարանը մահվան է դատապարտել այս տարվա հուլիսին Սինցզյան գավառում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ սպանություն ու այլ հանցագործություններ կատարած վեց անձանց, եւս մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկման: «BBC»-ի փոխանցմամբ, Ուրումչիի մայրաքաղաք Սինցզյանում ույգուրների եւ չինացիների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում սպանվել էր 197 մարդ եւ տուժել մոտ 2 հազարը: Դա Չինաստանում վերջին տասնամյակում տեղի ունեցած ամենալուրջ միջէթնիկ բախումներն էին, որոնք ավարտվեցին զանգվածային ձերբակալություններով:
Շաբաթ օրը, այն բանից հետո, երբ «Ալ-Քաիդայի» առաջնորդներից Աբու Յախիա Լիբին ույգուրներին, որոնց մեծամասնությունը իսլամադավան է, ջիհադի կոչ է արել, չինական իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են պաշտպանելու եւ ապահովելու գավառի բնակիչների անվտանգությունը: