Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱԿ «ԳԵՐԱԶԱՆՑԻԿԸ» ՏԱՎՈՒՇՆ Է

Հոկտեմբեր 13,2009 00:00

Հուլիսին, ՀՀ տարածքային կառավարման նախարարի հունիսի 17-ի որոշման համաձայն, համայնքների ղեկավարները պետք է կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնեին համայնքի բնակչությանը՝ համայնքային ժողովների, ասուլիսների, տեղեկատվական թերթիկների միջոցով: Միայն Տավուշում են մարզի բոլոր 62 համայնքների ղեկավարները հաշվետվություններ ներկայացրել:

Սեպտեմբերի վերջի դրությամբ Արագածոտնում նման հաշվետվություն ներկայացրել է 114 համայնքապետից 97-ը, Արարատում՝ 97-ից 20-ը, Արմավիրում՝ 97-ից 54-ը, Գեղարքունիքում՝ 91-ից 41-ը, Կոտայքում՝ 67-ից 20-ը, Շիրակում՝ 114-ից 16-ը, Սյունիքում՝ 109-ից 18-ը, Վայոց ձորում՝ 49-ից 19-ը:

Իսկ Լոռու մարզում որոշել են համայնքապետերի հաշվետվությունները լսել եկող տարվա առաջին ամսվա վերջին տասնօրյակում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել