Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 13,2009 00:00

Գտել են մահացած

Ստանալով ահազանգ՝ փրկարարները բացել են Երեւանի Աբովյան 26/55 բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 61-ամյա Ռուբեն Ափինյանի դին:

Թունավորվել է դեղից

Արագածոտնի մարզի Թալինի հիվանդանոց է տեղափոխվել Թլիկ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Ամեդ Սալոյանը:

Տուժածը թունավորվել էր դեղից:

Տուժածներ չկան

Հոկտեմբերի 10-ին Սյունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Կապանի «Լեռնահարստացուցիչ կոմբինատի» մոտ շրջվել է 24 տոննա տարողությամբ «Վոլվո» մակնիշի գազատար ավտոմեքենա՝ լիցքավորված հեղուկ գազով: Գազի արտահոսք չի գրանցվել:

Վարորդը փախել է

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ հոկտեմբերի 11-ին Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի «Արաքս» կայարանի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար: «ՎԱԶ-21011» մակնիշի 27 ՏՍ 297 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել էր ծառին: Պատահարի հետեւանքով ուղեւորները՝ Գագիկ Պետրոսյանը, Արթուր Բաղդասարյանը, Ժորա Պետրոսյանը եւ Արմեն Կուրղինյանը ստացել են վնասվածքներ եւ տեղափոխվել Մեծամորի հիվանդանոց:

Տուժածներց մեկը՝ Արմեն Մանասարյանը, մտերիմների միջոցով տեղափոխվել է Երեւան, իսկ ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Իրավապահների կողմից տարվում է հետաքննություն:

Չէր արձագանքել

Երեւանի Բաղրամյան պողոտայի 89/12 բնակարանում հայտնաբերվել է 68-ամյա Սվետլանա Մարտիրոսյանի դիակը:

Դատարանների խորհուրդը որոշեց…

Դատարանների խորհրդի նիստում փոփոխություններ են կատարվել «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը եւ հաստիքների քանակը հաստատելու մասին» եւ «Դատավորների կնիքների եւ դրոշմակնիքների գծապատկերները հաստատելու մասին» որոշումներում: Վերջին որոշման մեջ առկա «համայնքի» եւ «համայնքների» բառերը համապատասխանաբար փոխարինվել են «վարչական շրջանի» եւ «վարչական շրջանների» բառերով: Բազմամյա գործունեության եւ արդարադատության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի համար խորհուրդը որոշում կայացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանին՝ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իսկուհի Վարդանյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ եւ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, պարգեւատրել Խորհրդի պատվոգրով եւ հուշանվերով:

Հիվանդանոցում մահացել է

Արագածոտնի մարզից տեղեկություն էր ստացվել, որ Երեւան-Գյումրի ճանապահին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 45 ՏՕ 030 եւ «ԲՄՎ» մակնիշի 14 ԼՍ 214 պետհամարանիշների ավտոմեքենաները:

«ՎԱԶ-2107» ավտոմեքենայի վարորդը՝ 37-ամյա Գեւորգ Մինասյանը, ուղեւորները՝ 19-ամյա Անի Զաքարյանը եւ 24-ամյա Հակոբ Քուշարյանը տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, իսկ «ԲՄՎ» ավտոմեքենայի վարորդ Նորայր Տեր-Մարգարյանը՝ Թալինի հիվանդանոց:

Գ. Մինասյանը, ստացված վնասվածքներից, հիվանդանոցում մահացել է: Տուժած Ա. Զաքարյանը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել