Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ

Հոկտեմբեր 13,2009 00:00

Երեկ Մոսկվա մեկնելուց առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանում մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե՝ մինչեւ Հայաստանը չվերադարձնի իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, թուրք հասարակությունից հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ դրական արձագանք դժվար է ակնկալել, ասել է, թե՝ Թուրքիայի պաշտոնատար անձանց հայտարարությունները, որոնք փորձում են հայ-թուրքական հարաբերությունների հարցը շաղկապել հայ-ադրբեջանական հարաբերություններին, ուղղված են բացառապես ադրբեջանական լսարանին: Նա ափսոսանք է հայտնել, որ հայ հանրությունը ծանոթանում է այդ հայտարարություններին ադրբեջանական լրատվամիջոցներով, որոնք խեղաթյուրում են դրանց էությունը, բայցեւ հավելել է. «Նման հայտարարությունները տարօրինակ են հնչում: Եթե Թուրքիան պատրաստ չէ վավերացնել դրանք, ինչո՞ւ է երկու օր առաջ դրանք ստորագրել: Միգուցե, Թուրքիան մտածում էր, թե մենք բավարար կամք չենք ունենա եւ կկանգնե՞նք ճանապարհի կեսին: Ցանկացած դեպքում գնդակը Թուրքիայի դաշտում է, եւ մենք բավարար համբերություն ունենք՝ սպասելու իրադարձությունների հետագա զարգացմանը»: Ս. Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն արդեն հայտարարել է իր հետագա քայլերի մասին եւ անշեղորեն շարժվելու է այդ ուղղությամբ: «Կվավերացնի Թուրքիան արձանագրությունները, կիրացնի համաձայն գրաֆիկի՝ մենք կշարունակենք համագործակցել, ոչ՝ մենք չենք երկմտի, կանենք այն, ինչ պետք է»,- նշել է ՀՀ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել