Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնվում են հավատացյալ. պարզել են գիտնականները

Հոկտեմբեր 09,2009 00:00

Համաշխարհային գիտական եւ մտավորական շրջանակներում իսկական սենսացիա է առաջացրել Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի գիտնականների հայտնագործությունը, ըստ որի՝ ժամանակակից մարդը ծնվում է Աստծո հանդեպ հավատով: Նրանց աշխատանքի մասին հաղորդում է լոնդոնյան “Sunday Times” թերթը:

«Մենք պարզել ենք, որ երեխայի մտածելակերպն ընդգրկում է ինտուիտիվ հավատ գերբնականի հանդեպ»,- հայտնել է հետազոտությունների ղեկավար, պրոֆեսոր Բրյուս Հուդը: Դարեր շարունակ խոշորագույն աստվածաբանները եւ փիլիսոփաները փորձել են ապացուցել կամ ժխտել Բարձրյալի գոյությունը: Սակայն սովորական տրամաբանությունն անկարող եղավ պատասխանել տվյալ հարցին, որն արդի գիտության կողմից հայտարարվեց իռացիոնալ: Բրիստոլի համալսարանի գիտական կոլեկտիվի նորագույն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առանց հավատի արդի հասարակությունը չէր կարող աշխարհ գալ: Մասնագետների կարծիքով՝ մարդկության արշալույսին մարդկանց այն խմբերը, որոնք հավատացել են Բարձրյալին, արդարությանը եւ աշխարհի կանոնավորվածությանը, ավելի ամուր սոցիալական կապեր են հաստատել եւ դրանով էլ բարձրացրել իրենց ապրել կարողանալու աստիճանը: Հենց դրանով էլ նրանք դրել են արդի քաղաքակրթության հիմքը եւ նրան զարգացման ազդակ տվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել