Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստեր՝ սուրճի մասին

Հոկտեմբեր 09,2009 00:00

1777թ. Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը հրովարտակ արձակեց, որով արգելում էր հասարակ մարդկանց սուրճ ըմպել։ Այս հրամանի անսխալ կատարումը վերահսկելու համար կային նույնիսկ հատուկ պաշտոնյաներ՝ kaffee schnuflers՝ սուրճի լրտեսներ։ Իսկ Տալլինում մինչ օրս կանգուն է մի հինավուրց աշտարակ, որի անունը՝ Կիկին-դե-Կեկ, թարգմանվում է որպես «նայիր խոհանոցին»: Այն մոտ 500 տարեկան է. հնում այդտեղից հաճախ հայտնաբերում էին այն տները, որտեղ սուրճ էր պատրաստվում եւ պատրաստողներին ենթարկում էին տուգանքի։ Մեր օրերում սրճային բարքերը լրիվ ազատ են ճնշումներից եւ առավել հետաքրքիր, օրինակ՝ Ճապոնիայում սուրճը ոչ միայն խմում են, այլեւ լողանում դրանով, ավելի կոնկրետ՝ սովորույթ կա լոգանք ընդունել սուրճի հատիկներով եւ չորացրած անանասի կտորներով լեցուն վաննաներում։ Ճապոնացիները հավատացնում են, որ դա իսկական փրկություն է հատկապես հոգնած մարդու համար։ Իսկ Գերմանիայում երկրի գիտնականները հանդես են եկել հայտարարությամբ՝ այն մասին, որ սուրճը կարող է փրկել մարդկանց ճաղատացումից, խոսքը, սակայն, մեծ քանակությամբ սուրճ խմելու մասին չէ, քանի որ ճաղատացումից, ըստ նրանց, ապահովագրվել կարելի է միայն մազերը սուրճով լվանալու դեպքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել