Նանկինում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի 9-րդ տուրում գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սեւ խաղաքարերով միավորը բաժանեց Չինաստանի ներկայացուցիչ Ցզյույ Վանցզյունի հետ եւ 5,0 միավորով շարունակում է դիրքերը պահպանել մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում: Մեկօրյա ընդմիջումից հետո Նանա Ձագնիձեն (Վրաստան) ետ վերադարձրեց առաջատարի դիրքը, որն այս անգամ բաժանում է նույնպես 6,5 միավոր վաստակած Սյույ Յույհուայի հետ: