Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր տղաները՝ առաջատարների սարսափ

Հոկտեմբեր 09,2009 00:00

Մակեդոնիայի Օրհիդ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց ակումբային 25-րդ առաջնությունում Երեւանի «Միկան» մեկը մյուսի հետեւից պարտության է մատնում առաջատարներին:

Չորրորդ տուրում մեր տղաները 3,5:2,5 հաշվով առավելության հասան շատ ուժեղ կազմ ունեցող «Բադեն-Բադենի» նկատմամբ: Առանձին խաղատախտակների առջեւ գրանցվեցին այսպիսի արդյունքներ:

Սերգեյ Մովսիսյան-Լեւոն Արոնյան՝ 1/2

Էտյեն Բակրո-Վլադիմիր Հակոբյան՝ 0:1

Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս-Գաբրիել Սարգսյան՝ 1/2

Արկադի Նայդիչ-Արման Փաշիկյան՝ 0:1

Մայքլ Ադամս-Զավեն Անդրիասյան՝ 1:0

Լիվիու Դիտեր Նիսիպյանու-Տիգրան Պետրոսյան՝ 1/2:

Այս հաղթանակից հետո «Միկան» մրցաշարային աղյուսակում բարձրացավ երրորդ հորիզոնական եւ Սարատովի «Էկոնոմիստի» ու Սկոպյեի «Ալկալոիդի» հետ միասին 8,0-ական թիմային միավորով կազմում է առաջատարների եռյակը: Ընդ որում, մասնակից 54 թիմերի մեջ այս երեքն են, որ առայժմ միայն հաղթանակներ են տարել:

Երեկ 5-րդ տուրում «Միկան» հանդիպելու էր առաջին հորիզոնականն զբաղեցող «Էկոնոմիստի» հետ, որի նկատմամբ, դատելով նրա կազմից, նույնպես առավելության հասնելու հավանականությունը փոքր չէր:

Ինչ վերաբերում է կանանց մրցապայքարին մասնակցող «Միկային», մեր թիմը նախորդ տուրում իր անվան դիմաց հաղթանակ գրանցեց, չնայած հանգստանում էր: Այդպես է պահանջում մրցաշարի կանոնակարգը. տուրից ազատ թիմին շնորհվում է հաղթական միավոր: Այժմ մեր աղջիկները 11 ակումբների մեջ ընթանում են 9-րդ տեղում: Երեկ «Միկան» ուժերն էր չափելու «BAS Beograd»-ի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել