Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՌԱՏՈՆԱՅԻՆ ԵՐԵՎԱՆ

Հոկտեմբեր 09,2009 00:00

Երեւանում շարունակվում են դասական երաժշտության փառատոները, որոնց ընթացքում կրկին հնարավորություն կունենանք հանդիպել ոչ միայն հայաստանցի, այլեւ արտերկրի ճանաչված երաժիշտների: Երեւանյան երրորդ միջազգայինին իրենց մասնակցությունը կբերեն դիրիժոր Լավարդ Սկու-Լարսենը (Ավստրիա), դաշնակահարներ Պոլինա Լեշչենկոն (Բելգիա), Էշլի Վոսը (Մեծ Բրիտանիա), ջութակահարներ Փրիյա Միթչելը (Մեծ Բրիտանիա), Դայշին Կաշիմոտոն (Ճապոնիա), Սվյատոսլավ Մորոզը (Ռուսաստան), թավջութակահար Նատալյա Գուտմանը (Ռուսաստան) եւ այլք: Փառատոնի փակումը կկայանա հոկտեմբերի 23-ին:

Վերադարձի փառատոնի վերջին ակորդը կհնչի հոկտեմբերի 24-ին: Առաջիկա օրերին սպասվում է հանդիպում իսպանացի ակորդեոնահար Էնրիկե Ուգարտեի, ռուսաստանցի երաժիշտների, այդ թվում՝ ջութակահար Գրաֆ Մուրժայի, արեւմուտքում ստեղծագործող հայաստանցի արվեստագետներ, սաքսոֆոնահար Կորյուն Ասատրյանի (Գերմանիա), երգչուհի Ջուլիետ Գալստյանի (Շվեյցարիա) եւ այլոց հետ:

«21-ի հեռանկարներ» փառատոնն էլ հոկտեմբերի վերջին կներկայացնի աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել