Իտալիան միացել է եվրոպական այն երկրների ցանկին, որոնք պատերազմ են հայտարարել փարաջային: Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնիի գլխավորած «Հյուսիսային Լիգա» կուսակցության անդամ պատգամավորները, որոնք հանդես են գալիս միգրացիոն օրենքների խստացման օգտին, խորհրդարանի քննարկմանն են ներկայացրել մի օրինագիծ, որով արգելվում է մուսուլման կանանց դեմքն ամբողջովին ծածկող գլխաշոր կրելը: Օրենսդիրների կարծիքով, հագուստի այդ բաղադրիչը կարող է օգտագործվել ահաբեկիչների կամ հանցագործների կողմից՝ իրենց անձը թաքցնելու նպատակով: Օրինագծում նաեւ նշվում է, որ այս արգելքը չի կարելի որակել որպես՝ մուսուլման փոքրամասնության իրավունքների ոտնահարում, քանի որ դեմքը ծածկող փարաջա կրելը իսլամը պարտադիր պայման չի համարում: