Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատության» հեռարձակումը Աբխազիայում պրոբլեմատիկ է

Հոկտեմբեր 09,2009 00:00

Պաշտոնական Սուխումիին առայժմ հայտնի չեն Աբխազիայի տարածքում «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների հեռարձակման մտադրությունները: «Ռադիոկայանի խմբագրության ղեկավարներից ոչ ոք չի դիմել Աբխազիայում խնդրո առարկայով զբաղվող համապատասխան գերատեսչություններին»,- հայտարարել է Աբխազիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, տեղեկատվության եւ ԶԼՄ-ների կառավարման ղեկավար Քրիստիան Բժանիան: «Միակ բանը, որ միանգամայն հաստատ կարելի է ասել այս պահին, դա այն է, որ ռադիոկայանի «պիրատային» հեռարձակման փորձը Աբխազիայում կդիտվի որպես անօրինականություն՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Մենք դրանք կասեցնելու համար կոշտ միջոցներ կձեռնարկենք, այդ թվում՝ տեխնիկական, ընդհուպ մինչեւ ռադիոազդանշանների խլացումը: Նման հնարավորություններ մենք ունենք, եւ այդ դեպքում «վրացա-ռադիոազատության» ամբողջ արկածախնդրությունը ջուրը կլցվի»,- ասել է Աբխազիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը: Աբխազիայում կարծում են, որ ռադիոկայանի վրացական ծառայության խմբագրությունը «հույս ունի այդ նախագծի անվան տակ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալ»: «Բայդ դա ռադիոկայանի խնդիրն է, թող ծախսեն իրենց փողերն ինչի համար ուզում են»,- ասել է Բժանիան:

Հիշեցնենք, որ ռադիոկայանի՝ Պրահայում գործող կենտրոնական գրասենյակը օրերս հայտարարել է, որ նոյեմբերին պատրաստվում է իր հաղորդումները հեռարձակել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի տարածքում: Հաղորդումները հեռարձակվելու են ռուսերեն, բայց դրանք պատրաստվելու են ռադիոկայանի վրացական խմբագրության կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել