Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

Հոկտեմբեր 09,2009 00:00

Մինչ Հայաստանում բուռն քննարկումներ են ընթանում նախաստորագրված Արձանագրությունների ու հայ-թուրքական հարաբերությունների շուրջ, եւ անգամ մտահոգություններ հայտնվում, թե Թուրքիան կարող է պահանջել՝ փակել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, քանի որ նախաստորագրված Արձանագրությունների կետերից մեկը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների տրամաբանությանը հակասող գործողություններից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լուսանկարների հավաքածուն համալրվում է Սողոմոն Թեհլերյանի չորս բացառիկ ընտանեկան լուսանկարներով: Դրանք սիրահոժար թանգարանին նվիրաբերել է ամերիկացի մեր հայրենակից Լեւոն Ա. Սարյանը: Ըստ թանգարանից ուղարկված հաղորդագրության, «Հայոց ցեղասպանության ընթացքում Ս. Թեհլերյանն ականատես է եղել իր քույրերի բռնաբարությանն ու ընտանիքի անդամների դաժան սպանությանը՝ թուրքական հրոսակախմբերի կողմից… 1921 թ. նա ներգրավվեց «Նեմեսիս» օպերացիային՝ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչների մահապատժի իրականացման գործողություններին: Նրա հիմնական խնդիրն էր գտնել եւ վրեժխնդիր լինել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչից՝ Թալեաթ փաշայից: Երկար որոնումներից հետո, վերջապես, Բեռլինում գտնելով Թալեաթին՝ 1921 թ. մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում, 25-ամյա Սողոմոն Թեհլերյանը բազմաթիվ ականատեսների աչքի առջեւ գնդակահարում է ոճրագործին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել