Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԵՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ

Հոկտեմբեր 09,2009 00:00

\"\"Իջեւան քաղաքի ավագանու վերջին նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր «Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» եւ «Հայոց լեզվի բարբառային բառարան» գրքերի հրատարակմանը՝ համայնքի բյուջեից ֆինանսական օգնություն հատկացնելուն: Իջեւանի քաղաքապետի տեղակալ Կարեն Օթարյանը նիստում նշեց, որ աջակցության խնդրանքով դիմել են ակադեմիկոս Հայկ Ղազարյանը եւ Արտեմ Սարգսյանը: Հեղինակները ակնկալում են ստանալ 80 հազար դրամ:

Ավագանու անդամներից Սուրեն Մանուկյանն ասաց, որ Իջեւանում էլ շատ հարցեր կան լուծելու, որոնց համար ֆինանսների կարիք կա: Ավագանին ձայների 3 կողմ, 6 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց գումար հատկացնել:

Իջեւանի ավագանին այժմ զբաղված է քաղաքապետի դեմ «խաչակրաց արշավանքով»՝ նրան անվստահություն հայտնելու գործընթաց է նախաձեռնել ու գիր-դավթար-ղալամի ժամանակ չունի:

Բայց ամենազարմանալին այն է, որ 80 հազար դրամ խնդրող Արտեմ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության սեփականատերերից մեկի հայրն է: Հեռուստաընկերության համար 80 հազար դրամը մեծ գումար չէ եւ «Արմենիա» հեռուստաընկերությունն էլ Սարգսյանների ընտանիքի միակ բիզնեսը չէ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել