Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւոր կենտրոնի ծնունդը

Հոկտեմբեր 09,2009 00:00

«Առավոտը» տեղեկացրել է, որ հոկտեմբերի 7-9-ը Էջմիածինը նշում է իր հիմնադրման 2964-ամյակը՝ մոտ երկու տասնյակ միջոցառումներով. ցուցահանդեսներ, համերգներ, հանդիսավոր նիստեր, շքերթներ, հրավառություն: Տոնակատարություններից ամենաուշագրավները երեկ էին: Ոչ խորհրդային տարիներին, ոչ վերջին 20 տարում քաղաքի տոնը այսպես չի նշվել: Տոնի առթիվ եւ «երկարամյա բեղմնավոր գործունեության, մարդկային եւ մասնագիտական բարձր արժեքների շնորհիվ Էջմիածնում անառարկելի հեղինակություն վայելելու, անձնական օրինակով երիտասարդներին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար» Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, 62 տարվա մանկավարժ Վրույր Ենոքյանը եւ եւս 4 հոգի՝ քաղաքի ավագանու որոշմամբ, Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչում ստացան: Քաղաքապետի որոշմամբ 7 հոգու, այդ թվում՝ Էջմիածնի քույր քաղաք ֆրանսիական Իսիլե-Մուլինոյի ներկայացուցիչ Անդրե Սանտինին եւ Հայկական էլցանցեր ընկերության ղեկավար Եվգենի Գլադունչիկին, շնորհվեց «Քաղաքի բարեկամի» կոչում:\"\"

Էջմիածինը համայն հայության հոգեւոր կենտրոնն է: Այստեղ են ապրում հասարակությանը հայտնի շատ մարդիկ, դժվար չէ՞ այս քաղաքը ղեկավարելը՝ մեր հարցին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հարցով պատասխանեց. «Եթե մի բան ուզում ես ղեկավարել, հեշտ բան կա՞: Ղեկավարելը հեշտ չէ»:

\"\"Քաղաքի պատմության թանգարանի տարածքը 6 տարի առաջ վաճառել է նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյանը, սակայն առայսօր այդ տարածքը չի օգտագործվում, փոշու եւ կեղտի մեջ է: Թանգարանին նոր տարածք է հատկացվել քաղաքապետարանի առաջին հարկում:

«Առավոտը» տեղեկացրել էր, որ քաղաքի կենտրոնում տեղադրված եկեղեցիների մանրակերտները անմխիթար վիճակում են: Երեկ դրանք բոլորն էլ նորոգված եւ աչք շոյող տեսք ունեին ու տեղադրվել էին քաղաքապետարանի մատույցներում: Մանրակերտների \"\"թափանցիկ պատվանդանները երեսպատված են անձրեւից, ձնից «չվախեցող» նյութերից եւ երկար են ծառայելու:

Քաղաքի դրոշի եւ զինանշանի պատկերներով այս տորթը կտրելու պատիվը վերապահվեց քաղաքի այն բնակիչներին, ովքեր ծնվել են հոկտեմբերի 8-ին: Տորթի չափերն են՝ 6,1X3,3 մետր, քաշը՝ 1,2 տոննա: Ըստ մեգաթխվածքի հեղինակների, ծախսվել է 400 կգ ալյուր, 200 կգ շաքար, 200 կգ կարագ, 450 ձու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել