ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Գեղամավան-Վարսեր միջհամայնքային ճանապարհին՝ «4-րդ մաս» հանգստյան տան մոտ, տեղի է ունեցել պատահար: Բախվել են «ՎԱԶ-21011» մակնիշի 04 ՏԼ 488 պետհամարանիշի եւ «Ֆորդ» մակնիշի 10 ՕՕ 966 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «ՎԱԶ-21011» մեքենայի վարորդը՝ 25-ամյա Էդգար Ավագյանը եւ երեք ուղեւորներից երկուսը՝ 40-ամյա Գայանե եւ 61-ամյա Սեդա Մովսիսյանները տեղում մահացել են: Երրորդ ուղեւորը՝ 22-ամյա Աննա Նավասարդյանը տեղափոխվել է Սեւանի կենտրոնական հիվանդանոց: Մյուս մեքենայի վարորդին՝ 30-ամյա Վիրաբ Գալստյանին ոտքերի կոտրվածքով տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժաճի վիճակը միջին ծանրության է: