Երեկ պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբուժության միջազգային կոնգրեսը, որը կրում էր «Գլոբալ համագործակցություն» խորագիրը: Քննարկվեցին վնասվածքների, հետայրվածքային վիճակների, բնածին արատների շտկման վիրահատական եւ ոչ վիրահատական մեթոդներով բուժմանը վերաբերող թեմաներ: Կոնգրեսը տեղի է ունենում Բժշկական համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում: