Ամերիկայի Միացյալ Նահանգներում զանգվածային պատվաստումներ են սկսվել «խոզի գրիպի» վարակի դեմ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Նահանգներում կատարված հարցումներից պարզվել է, որ ԱՄՆ քաղաքացիների 1/3-րդը պատվաստվելու ցանկություն է հայտնել: Պատվաստումները մեկնարկել են մանկական հոսպիտալներից մեկում: Նյու Յորքում ստացվել է 68 հազար պատվաստանյութ: Այս նահանգում, հոկտեմբերից մինչեւ հունվար, բժշկական բոլոր ցանցերը կստանան 2 մլն պատվաստանյութ: