Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՀ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է

Հոկտեմբեր 09,2009 00:00

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), որը կոչված է վերահսկելու համաշխարհային տնտեսության հաշվեկշիռը, մտահոգություն է հայտնել արտահանող երկրների կողմից ոսկու ահռելի պաշարների կուտակման փաստի առնչությամբ:

«Aysor.am» լրատվական կայքը՝ հղում անելով «Reuters» գործակալությանը՝ տեղեկացնում է, որ ԱՄՀ-ն կանի ամեն ինչ, որպեսզի իր մոտ կենտրոնացնի համաշխարհային արժույթների պահուստները եւ դառնա վարկավորման վերջին ատյանը: «Մեզ մտահոգում են պահուստների կուտակումը եւ նման կուտակումների հնարավոր հետեւանքները: Ներկայումս խնդիրը պահուստային միջոցների հետագա աճի կանխարգելումն է, այլ ոչ թե այն մեթոդների փոփոխությունը, որոնց օգնությամբ այդ պահուստները ներդրվում են»,- գործակալությանը հայտնել է ԱՄՀ ներկայացուցիչը: Ստամբուլյան համաժողովի ընթացքում Դոմինիկ Ստրոս-Կանը կոչ է արել ԱՄՀ մասնակից 186 երկրներին մեծացնելու հիմնադրամի պահուստները՝ նվազագույնը եւս 3 տրիլիոն դոլարով: Դ. Ստրոս-Կանի խոսքերով, դա համաշխարհային տնտեսությունը կպաշտպանի հերթական ճգնաժամից եւ կհամոզի արագ զարգացող երկրներին՝ հրաժարվել ոսկու հսկայական պաշարների կուտակումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել