Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԶ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ»

Հոկտեմբեր 09,2009 00:00

Երեկ ՀՅԴ կուսակցության խորհրդաժողովի ժամանակ, խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրել է իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները՝ այն մասին, թե հայ-թուրքական սահմանի բացումն ինչ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ մեր երկրի համար: Ելույթի սկզբում պատգամավորը հայտարարել է, որ ոչ մի լուրջ հիմնավորում չկա այն մարդկանց ասածների մեջ, ովքեր պնդում են, թե սահմանի հնարավոր բացման դեպքում Հայաստանի տնտեսությունը զարգացում է ապրելու: Ըստ Ա. Մինասյանի, այն ձեռնտու է միայն Թուրքիային, քանի որ անհամեմատ ավելի հզոր տնտեսական հնարավորություններ ունի, քան Հայաստանը, հետեւապես երկու երկրների միջեւ համատեղ շահ չի կարող գոյություն ունենալ:

Խորհրդաժողովի ժամանակ Ա. Մինասյանը նշեց նաեւ, որ Թուրքիան մշտապես խախտում է տնտեսական կանոններում ամրագրված միջազգային բոլոր տեսակի հարաբերությունները, եւ ԱՀԿ-ի կողմից ճանաչվել է որպես ամենաանհուսալի գործընկեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել