Երեկ երեկոյան Չարենցավան-Երեւան ավտոմայրուղում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում մահացել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մելիք Գասպարյանը: «Առավոտի» տեղեկություններով՝ վթարի ենթարկված ավտոմեքենայում, բացի պատգամավորից եւ վարորդից, եղել է եւս մեկ ուղեւոր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր,
ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը: Վերջիններս
ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ
58-ամյա Գասպարյանը մահացել է Չարենցավանի հիվանդանոցում, որտեղ նրա կյանքը փրկելու փորձերն ապարդյուն են եղել: