Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԻՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ- 2

Հոկտեմբեր 08,2009 00:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որեւէ խնդիր չի տեսնում հոկտեմբերի 10-ին Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրելու համար: Ըստ «Արմինֆոյի», Թուրքիայի վարչապետը նշել է, որ իրենք կցանկանային նաեւ համաձայնագրի ստորագրման ժամանակ տեսնել Մինսկի խմբի համանախագահներին. «Եվ եթե ֆրանսիացիները, թերեւս, չգան, ապա ամերիկացիները եւ ռուսները, հավանաբար, կգան»: Էրդողանը նաեւ հայտարարել է, որ համաձայնագրի ստորագրումը որեւէ ընդհանրություն չունի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների հետ, որոնք նույնպես պետք է տեղի ունենան այս շաբաթ՝ Մոլդովայում: Միաժամանակ Թուրքիայի վարչապետը նշել է, որ Քիշնեւում բանակցությունների դրական արդյունքը կնպաստի իրավիճակի բարելավմանը եւ դրական ազդեցություն կունենա ընդհանուր առմամբ գործընթացի վրա: Էրդողանի խոսքով, շաբաթ օրը համաձայնագրի ստորագրման միակ խոչընդոտը կարող է լինել այն, եթե Հայաստանը փորձի փոփոխություններ մտցնել տեքստում: «Դա, թերեւս, ամենակարեւոր պահն է: Հայաստանը չպետք է թույլ տա, որպեսզի իր քաղաքական ուղեգիծը սփյուռքահայերի պատանդը դառնա»,- ընդգծել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել