Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ՏԱՐԻ՝ «ԲԱԶՄԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ԿՈՉԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբեր 08,2009 00:00

Վիետնամական դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել վիետնամցի իրավապաշտպան-ակտիվիստ Վու Խունգին՝ այն բանի համար, որ նա, եւս մի քանի ակտիվիստների աջակցությամբ, երկրի մայրաքաղաք Հանոյի կամուրջներից մեկից կախել է բազմակուսակցական ժողովրդավարության կոչ պարունակող մի պաստառ: Երեք տարվա բանտարկության է դատապարտվել նաեւ նրա կողմնակիցներից մեկը, եւս յոթի նկատմամբ դատավճիռ կկայացվի այս շաբաթավերջին: «BBC»-ի մատուցմամբ, անցյալ տարի իրավապաշտպանն ու մի քանի դեմոկրատ-ակտիվիստներ ձերբակալվել էին հակապետական քարոզչություն իրականացնելու կասկածանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել