Եվրամիության երկրները նախօրեին կոնֆիդենցիալ խորհրդակցություններ են սկսել պատմության մեջ ԵՄ առաջին նախագահի թեկնածության շուրջ: Համարվում է, որ պոտենցիալ թեկնածուների թվում ֆավորիտը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերն է, որի թեկնածությունն այդ պաշտոնում դեռ անցյալ տարի առաջադրել էր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Այդ առաջարկից առժամանակ հետո Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան պայմանավորվել էին չպաշտպանել Բլերի թեկնածությունը, բայց այս տարվա աշնան սկզբին հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան կրկին փոխել է իր որոշումն ու առաջվա նման պաշտպանելու է նախկին վարչապետի թեկնածությունը ԵՄ նախագահի