Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղը պատկանում է հայերին

Հոկտեմբեր 08,2009 00:00

Թուրք վերլուծաբանի կարծիքը

Մոլդովայի մայրաքաղաքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին Թուրքիայի առաջատար թերթերից մեկը տպագրել է մի հրապարակում, որի համաձայն, Լեռնային Ղարաբաղը պատկանում է հայերին, եւ այդ հարցի արագ լուծումը համապատասխանում է Ադրբեջանի շահերին:

Ինչպես գրում է Huliq News-ը, ժամանակ առ ժամանակ թուրքական մամուլը հրապարակում է ղարաբաղյան հարցին առնչվող հոդվածներ, որոնցում փորձում է Ադրբեջանին ձերբազատել ռազմատենչ երեւակայության հորիզոններից եւ վերադարձնել ողջամիտ հիմնավորման տարածք: Այդ հրապարակումներում, հիմնականում, նշվում է, որ Ղարաբաղը չի կարող գտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո: Դա պատրանք է:

Թուրք վերլուծաբան Էմին Փազարջըն նման հոդված է հրապարակել Tumgazeteler թերթում: Նա գրում է, որ կանցնի շուրջ 10 տարի, եւ Ղարաբաղի հարցը այլեւս չի գտնվի օրակարգում, քանի որ Հայաստանն օրըստօրե ավելի է ամրապնդում իր դիրքերը ԼՂՀ-ում:

«Հայերը հաստատվել են Ղարաբաղում: Ադրբեջանի համար արդեն ավելի է բարդանում ստիպել այլոց ընդունել իրենց տեսակետը: Օրինակ՝ Կիպրոսը: Հյուսիսային Կիպրոսն արդեն շուրջ 35 տարի մեզ է պատկանում: Մենք արդեն այնտեղ քարը քարի վրա ենք դրել, եւ դրանք այլեւս տեղից չեն շարժվի: Կիպրոսը չի վերադարձվի: Ադրբեջանը պետք է դա հասկանա»,- նշել է հեղինակը, ավելացնելով, թե ազերիները պետք է գիտակցեն, որ Ղարաբաղը վերադարձնելու հեռանկարն իրենց համար օրեցօր հեռանում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել