Լրահոս
Օրվա լրահոսը

Կտտանքներն Ադրբեջանում շատ տարածված են

Հոկտեմբեր 08,2009 00:00

«Խոշտանգումների դեմ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է մի զեկույց, որում ԵԱՀԿ անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրել ԵԱՀԿ անդամ որոշ պետություններում տիրող այնպիսիքն երեւույթների վրա, ինչպիսին դաժանությունները, անմարդկայնությունը, կտտանքները, նվաստացնող վարվելակերպը կամ պատիժը: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Հրապարակված զեկույցը մանրամասնորեն անդրադարձել է Ադրբեջանում տիրող իրավիճակին եւ տվել կոշտ գնահատականներ: Զեկույցում նշվում է, որ դաժանություններն ու կտտանքները Ադրբեջանում լայն տարածում ունեցող երեւույթներ են: Այդպիսի դրսեւորումներն ամենուր են եւ կիրառվում են հատկապես հարցաքննությունների ընթացքում:

Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնում ազատազրկման վայրերում գրանցված մեծ թվով մահվան դեպքերի առնչությամբ, մասնավորապես՝ ոչ վաղ անցյալում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Նովրուզալի Մամեդովի մահվան կապակցությամբ: Զեկույցում նշվում է, որ Մամեդովը բանտում գտնվել է վատ պայմաններում, եւ չնայած այն հանգամանքին, որ գտնվել է առողջական ծանր պայմաններում, նրան անհրաժեշտ բժշկական օգնություն չի ցուցաբերվել:

Միջազգային կազմակերպությանը նաեւ մտահոգում է այն փաստը, որ ազատազրկման վայրերը գտնվում են ոչ թե արդարադատության նախարարության հսկողության ներքո, այլ վերահսկվում է Ազգային անվտանգության նախարարության կողմից:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում անհիմն ձեւով իրականացվում են ձերբակալություններ, մասնավորապես՝ հետապնդումների են ենթարկվել եւ ձերբակալվել հայտնի երիտասարդ ակտիվիստ Ադնան Գաջիզադեն եւ ճանաչված բլոգգեր, Ադրբեջանի միջազգային բուհերի շրջանավարտների ասոցիացիայի ղեկավար Էմին Միլլին: Նրանց ձերբակալությունը գալիս է հիմնավորելու այն փաստը, որ երկրում անկախ եւ ընդդիմադիր լրագրողական գործունեությունը հետապնդվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել