Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Հոկտեմբեր 08,2009 00:00

Երեկ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբը» հանդես է եկել «ՍԴ նախագահի քաղաքական գործունեության մասին» հաղորդագրությամբ: «Սահմանադրական դատարանի նախագահի քաղաքական գործունեության, այն է՝ ՀՀ արտաքին քաղաքականության քարոզչությամբ զբաղվելու հիմքով դիմել ենք Սահմանադրական դատարան՝ օրենքի համաձայն նրան պատասխանատվության կանչելու համար:

Սակայն առ այսօր ՍԴ-ն որեւէ միջոց չի ձեռնարկել անգամ հարցը քննելու ուղղությամբ եւ գեղաշենցի «մեծարգո նախագահը» շարունակում է սահմանադրական կարգի լայնածավալ խախտումները:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՍԴ-ն երկար ժամանակ է, որ քննության չի առնում եւ չի վերացնում ՍԴ-ի մի այլ անդամին առնչվող կոպիտ օրինախախտման հետեւանքները, այն է՝ մեղադրական դատավճիռ կրող Կ. Բալայանը շարունակում է պաշտոնավարել ՍԴ-ում:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այսինքն՝ ՍԴ-ի անպատիժ անգործությունը նման հարցերի քննարկման գործում, ինչպես նաեւ սահմանադրական կարգի հիշյալ խախտման հովանավորումը ՀՀ նախագահի կողմից, այսօր դիմել ենք մի շարք երկրների սահմանադրական դատարաններին՝ տեղեկություն ստանալու նմանօրինակ խախտումների եւ դրանց հետեւանքերի վերացման ուղղությամբ ձեռնարկած միջոցների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել