Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ՝ ՋՐԻ ՏԱԿ

Հոկտեմբեր 08,2009 00:00

Մալդիվյան Հանրապետության կառավարությունը ստորջրյա նիստ է անցկացնելու՝ հանրության ուշադրությունը գլոբալ տաքացման վրա բեւեռելու նպատակով: Այս մասին հայտնում է «Panorama.am»-ը՝ հղում անելով «ԲԲՍ Նյուզ» լրատվամիջոցին:

Նախարարները հատուկ դասեր են անցնում, որպեսզի հոկտեմբերի 17-ին սուզվեն 6 մետր եւ այնտեղ անցկացնեն կառավարության նիստը: Նիստն անցկացնելու է հանրապետության նախագահ Մոհամեդ Նաշիդը:

Նիստի ժամանակ նախարարները միմյանց հետ շփվելու են հատուկ տախտակների եւ պայմանական նշանների օգնությամբ: Ամեն նախարարի ուղեկցելու է անհատական հրահանգիչ եւ թիկնապահ:

Նիստին մասնակցելու է կառավարության 15 անդամից 14-ը, քանի որ նախարարներից մեկին հակացուցված է սուզվելը:

Նիստի ժամանակ ընդունվելու է փաստաթուղթ, որով կոչ է արվելու աշխարհի երկրների կառավարություններին՝ նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել