Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆՈՒ ՈՐԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ

Հոկտեմբեր 08,2009 00:00

Հայկական գինիները կարող էին մրցակցել եվրոպական շուկայում, եթե արտադրության որակը բարելավվեր: Այսօր Երեւանում լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել Իտալիայի Տրովիզո գավառի խաղողագործության եւ գինեգործության տեխնոլոգիայի պրոֆեսոր Մարիո Բարբիերին, որը գործընկերների հետ Հայաստան է ժամանել «Սիվիլիտաս» հիմնադրամի կողմից կազմակերպված գինեգործության թեմայով «կլոր սեղանին» մասնակցելու նպատակով: Ըստ «Արմինֆոյի», պրոֆեսորը նշել է, որ միայն հայկական որոշ գինիներ կարող են ներկայացվել եվրոպական շուկաներում, իսկ տեղական արտադրանքի հետ մրցակցելու համար հարկավոր է էապես բարելավել արտադրանքի որակը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանում գործում են մանր արտադրողներ, եւ կարեւոր է ստեղծել կոոպերատիվներ ու կոնսորցիումներ՝ մեծ արդյունքի հասնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել